Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արարատ համայնք, գյուղ Լանջառ, Անդրանիկի փողոց 13 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Արսեն Զավենի Հովհաննիսյանի դիմումը, համասեփականատեր Գայանե Բաբկենի Սուքիասյանի համաձայնությունը ինքնակամ կառույցի օրինականացման մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառույցը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Արարատ համայնքի, գյուղ Լանջառ բնակավայրի, Անդրանիկի փողոց 13 հասցեում գտնվող, 03-047-0032-0002 ծածկագիրը կրող, քաղաքացի Արսեն Զավենի Հովհաննիսյանին և Գայանե Բաբկենի Սուքիասյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքվ պատկանող 0.204հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում առկա, ինքնակամ կառուցված 214.9քմ մակերեսով բնակելի տունը (1-ին հարկ՝ 105.1քմ, 2-րդ հարկ՝ 109.8քմ) ճանաչել օրինական (հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2026MFATQ7):
2. Առաջարկել քաղաքացիներ Արսեն Զավենի Հովհաննիսյանին և Գայանե Բաբկենի Սուքիասյանին կատարել վճարներ` ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման II գլխի 13-րդ կետով սահմանված արժեքների համաձայն`
ա/ բնակելի տան օրինականացման գին սահմանել՝ 214.9քմ x 743 դրամ = 159 671դրամ
3. Օրինականացման համար սահմանված վճարը սույն որոշման ընդունման օրվանից 60օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: