Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1920-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Մարջան Մարկոսի Մեհրաբյանի դիմումը իրեն սեփականության իրավունքով պատկանող, 0.03349ա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատումից հասարակական կառուցապատման հողամասի փոխելու վերաբերյալ, ինչպես նաև հաշվի առնելով. որ նշված փոփոխությունը կատարելը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխությունների, չի փոփոխվում գլխավոր հատակագծով սահմանված կառուցապաման հերթականությունը, հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբեկտների (գոտիների) տարածքներում, չի նախատեսված բարձր և բարձրագույն ռիսկայնության և պետական բյուջեի միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբեկտերի կառուցման համար.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Արարատի մարզ,Արարատ համայնք, գյուղ Ավշար, Մարշալ Բաղրամյան փողոց 21/1 հասցեում գտնվող, 03-013-0066-0027 ծածկագիրը կրող, քաղաքացի Մարջան Մարկոսի Մեհրաբյանին սեփականության իրավունքով պատկանող 0.03349հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել՝ բնակելի կառուցապատման հողամասից հասարակական կառուցապատման հողամասի:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: