Ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 50-րդ հոդվածի, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 210-րդ, 211-րդ, 213-րդ հոդվածների, ՀՀ օրենքի Տեղական ինքնակառավարման մասին 43-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Արարատ համայնքի ավագանու 26 հունիսի 2024թվականի թիվ 142-Ա որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Արարատ համայնքի վարչական տարածքի գ.Լանջառ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 03-047-0130-0003 ծած. կրող 0.0135 հա, 03-047-0109-0016 ծած. կրող 0.04787 համ 03-047-0001-0008 ծած. կրող 0.01763 հա, 03-047-0013-0003 ծած. կրող 0.02257 հա, 03-047-0117-0013 ծած. կրող 0.16233 հա, 03-047-0125-0027 ծած. կրող 0.02196 հա, 03-047-0125-0029 ծած. կրող 0.04297 հա, 03-047-0130-0004 ծած. կրող 0.16322 հա մակերեսներով գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ «Լանջ-Էներգո» (ՀՎՀՀ՝ 04235634) ՍՊ ընկերության հետ 10/տաս/ տարի ժամկետով, տարեկան 300.000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ վարձավճարի չափով կնքել ուրիշի գույքից սահմանափակ օգտվելու իրավունքի (սերվիտուտ) պայմանագիր օդային գծերի անցկացման նպատակով։
2․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման։