01.01.2026թ. դրությամբ Սամվել Ղազարի Մալխասյանը / ՀԾՀ՝ 2903740461, գ. Արարատ, Մյասնիկյան փողոց, տուն 3/ համայնքային բյուջեի նկատմամբ փոխադրամիջոցների /BMW X5 - 34MQ667` 2 265 744 /երկու միլիոն երկու հարյուր վաթսունհինգ հազար յոթ հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ, VAZ 21213 - 01UL006՝ 29 959 /քսանինը հազար ինը հարյուր հիսունինը/ ՀՀ դրամ, PORSCHE CAYENNE S 4.8 - 17NL007՝ 3 168 492 /երեք միլիոն հարյուր վաթսունութ հազար չորս հարյուր իննսուներկու/ ՀՀ դրամ, MERCEDES BENZ S 500- 50UL003՝ 4 067 252/ չորս միլիոն վաթսունյոթ հազար երկու հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ, NISSAN FUGA - 35RG760՝ 618 982/վեց հարյուր տասնութ հազար ինը հարյուր ութսուներկու/ ՀՀ դրամ գույքահարկի մասով ընդհանուր ունի՝ 10 150 429/տասը միլիոն հարյուր հիսուն հազար չորս հարյուր քսանինը/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 7 313 336/յոթ միլիոն երեք հարյուր տասներեք հազար երեք հարյուր երեսունվեց/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 2 837 093/երկու միլիոն ութ հարյուր երեսունյոթ հազար իննսուներեք/ ՀՀ դրամ, որոնք հաշվարկվել են օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 239-րդ, 240-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. Սամվել Ղազարի Մալխասյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425105021/ գանձել 10 150 429/տասը միլիոն հարյուր հիսուն հազար չորս հարյուր քսանինը/ ՀՀ դրամ վճարման ենթակա փոխադրամիջոցների գույքահարկի գումար:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ համայնքի ղեկավարը: