Այսօր: Երկուշաբթի, 20 Ապրիլի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 0395-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2026 թվականի N 0395-Ա

2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման,կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 68-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով,հիմք ընդունելով Արարատի համայնքապետարանում 2026 թվականի ապրիլի 17-ին կայացած աճուրդի աճուրդային հանձնաժողովի որոշումը,որոշում եմ՝

1.Արարատի համայնքապետարանում 2026 թվականի ապրիլի 17-ին կայացած աճուրդը համարել կայացած:
2.Արարատ համայնքի Արարատ քաղաքի Ա.Իսահակյան 23/1 հասցեում գտնվող, 03-002-0010-0101 կադաստրային ծածկագիրը կրող 0.000091 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապման հողամասը վաճառել՝ Սուրեն Ղուկասի Հովհաննիսյան՝ 30000/երեսուն հազար/ ՀՀ դրամով:
3.Արարատ համայնքի Արարատ քաղաքի Խ.Աբովյան 1/19 հասցեում գտնվող, 03-002-0002-0356 կադաստրային ծածկագիրը կրող 0.00588 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապման հողամասը վաճառել՝ Պողոս Աբրահամի Մրջումյանին՝ 630000/վեց հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամով:
4.Արարատ համայնքի Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի 12/2 հասցեում գտնվող, 03-002-0019-0125 կադաստրային ծածկագիրը կրող 0.00274 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապման հողամասը վաճառել՝ Հրանուշ Ռոբերտի Մարգարյանին 900000/ինը հարյուր հազար/ ՀՀ դրամով:
5.Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի 1-ին փողոց 2/2 հասցեում գտնվող, 03-078-0002-0012 կադաստրային ծածկագիրը կրող 0.0495 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապման հողամասը վաճառել՝ Գարիկ Խաժակի Խաչատրյանին՝ 300000/երեք հարյուր հազար/ ՀՀ դրամով:
6.Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի 4-րդ փողոց 24/2 հասցեում գտնվող, 03-078-0009-0064 կադաստրային ծածկագիրը կրող 0.10649 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապման հողամասը վաճառել՝ Վոլոդյա Սիմոնի Գրիգորյանին՝ 600000/վեց հարյուր հազար/ ՀՀ դրամով:
7.Առաջարկել՝աճուրդում հաղթող ճանաչված անձանց մասնակցության հայտի պահանջին համապատասխան,սահմանված ժամկետում օտարման գումարը վճարել համայնքի բյուջեի համապատասխան հաշվին և կնքել առուվաճառքի պայմանագիր:
8.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner