|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 դեկտեմբերի 2025 թվականի N 1572-Ա |
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 35-րդ հոդվածի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2020 թվականի օգհոստոսի 6-ի թիվ 28 որոշումը՝ Արարատի մարզի Արարատ համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման գ.Արարատ բնակավայրի տարածքային զարգացման փաստաթղթերը ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
- Արարատի մարզի, Արարատ համայնքի գ.Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ Էդվարդ Ադամյանին վարձակալության իրավունքով պատկանող 03-015-0422-0027 ծածկագիրը կրող, 1.5 հա խոտհարք գյուղատնտեսական հողամասի մակերեսի և գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ:
- Արարատի գյուղապետարանի և Էդվարդ Ադամյանի միջև կնքված թիվ 10.03.2006թ. թիվ 602 վարձակալության պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություններ և կազմել համաձայնագիր՝
1) պայմանագրի 1-ին կետում նշված՝ <<1.5 հա մակերեսով հողամասը>> բառակապակցությունը փոխարինել <<0.94511 մակերեսով հողամա, ըստ լիցենզավորված մասնագետի կողմից տրված հատակագծի>> բառակապակցությունով, 2)պայմանագրի 3-րդ կետում նշված՝ <<մերձարաքսյան խոտհարք 3-րդ կարգի>> բառակապակցությունը փոխարինել <<մերձարաքսյան վարելահող 3-րդ կարգի>> բառակապակցությունով,
- Պայմանագրի 8-րդ կետում նշված՝ <<... հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 0.01 տոկոսը, որը կազմում է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ>> բառակապակցությունը փոխարինել <<Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 28.700 /քսանութ հազար յոթ հարյութ/ ՀՀ դրամ:>> բառակապակցությունով:
- Սույն համաձայնագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|