Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնք, գ․Զանգակատուն բնակավայրում գտնվող Վահագն Հրանտի Ղուկասյանին պատկանող անշարժ գույքը հասցեավորելու. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի վարչական տարածքի, գ․Զանգակատուն բնակավայրում գտնվող 03-043-0059-0010 կադաստրային ծածկագիրը կրող, հողամասին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, գ․Զանգակատուն, Ս․Պետրոսյան փողոց, 10/1 հողամաս հասցեն /հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 03062W2MMMQK/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: