Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով 2026 թվականի մայիսի 21-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 2888 վկայագիրը, 2008 թվականի մայիսի 15-ին կնքված՝ «Գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին» թիվ 1165 հողամասի վարձակալության պայմանագիրը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 0072473 վկայական/, ինչպես նաև հաշվի առնելով Լյուբա Միխաիլի Հովհաննիսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Կատարել փոփոխություն 2008 թվականի մայիսի 15-ին կնքված՝ «Գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին» թիվ 1165 հողամասի վարձակալության պայմանագրում /պետական գրանցման N 0072473 վկայական/ և պայմանագրի կողմ ճանաչել Խաչիկ Գրիգորի Հովհաննիսյանի ժառանգ Լյուբա Միխաիլի Հովհաննիսյանին։
2.Կնքել համաձայնագիր Լյուբա Միխաիլի Հովհաննիսյանի հետ՝ վերը նշված վարձակալության պայմանագրի մյուս պայմանները թողնելով անփոփոխ: