Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1920-Ն որոշումներով և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ 02․12․2025 թվականի թիվ 2/փ-383 դրական եզրակացությունը, Արարատի մարզպետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի N 01//007926-2025 գրությունը, Արարատ համայնքի ավագանու 12 փետրվարի 2026 թվականի N 006-Ա որոշումը և հաշվի առնելով ՝ քաղաքացի Արթուր Գրիգորյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի Արարատ գյուղական բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արթուր Գրիգորյանին սեփականություն իրավունքով պատկանող 03-015-0025-0112 կադաստրային ծածկագիրը կրող 0.3 հա մակերեսով արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուցատնտեսական արտադրական օբյեկտների հողերի նպատակային նշանակությունը փոխել՝ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների հողերի՝ սգո սրահ կառուցելու համար:
2.Վերոնշյալ հողամասի գործառնական նշանակությունը փոփոխված Է համարվում հողամասերի նկատմամբ փոփոխված գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից:
3. 0․29088հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, գյուղ Արարատ, 2 հողամաս /հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 03022RZKZYTD/: 4․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։