Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010թվականի մարտի 4-ի N 208-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման 13-րդ և 49-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ 26.01.2024թ թիվ 2/փ-41 դրական եզրակացությունը, Արարատ համայնքի ավագանու 26 հունիսի 2024 թվականի N 100-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-015-0450-0053 կադաստրային ծածկագրով 4.6255 հա մակերեսով հողամասից 2.0 հա մակերեսով էներգետիկայի, կապի, տրանցպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության կոմունալ օբյեկտների հողեր հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք հողամասի՝ գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար:
2.Վերոնշյալ հողամասի գործառնական նշանակությունը փոփոխված Է համարվում հողամասերի նկատմամբ փոփոխված գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: