Արարատ համայնքի կողմից հայցադիմում է նախապատրաստվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ներկայացնելու համար։
Ղեկավարվելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 9-րդ հոդվածների և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ներկայացվող հայցադիմումի համար ոչ դրամական պահանջով վճարել 20․000 /քսան հազար/ ՀՀ դրամ պետական տուրք:
2․Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվող հայցադիմումի համար դրամական պահանջով վճարել 5․650 /հինգ հազար վեց հարյուր հիսուն/ ՀՀ դրամ պետական տուրք:
3. Ֆինանսատնտեսագիտական բաժնին` վճարումը կատարել համայնքի բյուջեի 01.6.1 «Գույքի նկատմամբ իրավունքի գրանցում» ծրագրի 4823 «Պարտադիր վճարներ» հոդվածով նախատեսված ծախսերից: Գումարը փոխանցել 900005016010 գանձապետական հաշվեհամարին: