|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 փետրվարի 2026 թվականի N 003-Ա |
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԳՈՒՅՔԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետի 08․01․2026 թվականի թիվ 01//00076-2026 գրությունը․ Արարատ համայնքի ավագանին որոշում է ՝ 1․2018 թվականի օգոստոսի 01-ի ՇՄՄՏԿ-Ն-18/02 նվիրաբերության պայմանագրով «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից «Արարատ քաղաքային կոմունալ ծառայություն» ԲԿ-ին նվիրաբերված աղբ խտացնող մեքենան նվիրաբերել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին`կարիքները հոգալու նպատակով: 2․2018 թվականի դեկտեմբերի 20-ի ՇՄՄՏԿ-Ն-18/04 նվիրաբերության պայմանագրով «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից «Արարատ քաղաքային կոմունալ ծառայություն» ԲԿ-ին նվիրաբերված Բելառուս 320․4М (ամբողջական կոմպլեկտ հատուկ նշանակության մեքենան) տրակտորը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին`կարիքները հոգալու նպատակով: 3.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող նվիրաբերության պայմանագրերի կնքման աշխատանքների կատարումը։ |
Կողմ -13 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ ԲՈՅՄՈՒՇԱԿՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(538.33 Կբ)
|
 |
(519.66 Կբ)
|
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|