Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, Սուրենավան բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-086-0028-0001 ծածկագիրը կրող հողամասից 0.015453հա մակերեսով հողատարածք առանձնացնելու և հասցեավորելու․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Արարատ համայնքի վարչական տարածքի, Սուրենավան բնակավայրում գտնվող, 03-086-0028-0001 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 0.015453ա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատեսք, դարձնել առանձին գույքային միավոր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հատակագծերի։
2․ Առանձնացվող մասին՝ 0.015453հա մակերեսով հողատարածքին տրամադրել հասցե՝ համայնք Արարատ, գյուղ Սուրենավան, Երևանյան խճուղի 115 հողամաս /ծածկագիր՝ 03112E5653NJ/:
3․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։