01.01.2026թ. դրությամբ Անդրանիկ Վոլոդյայի Սիրեկանյանը / ՀԾՀ՝ 2204800353, գ․ Ավշար, Ա․Խաչատրյան փ., տ. 17/1/ համայնքային բյուջեի նկատմամբ անշարժ գույքի հարկի մասով ունի՝ 213 275/երկու հարյուր տասներեք հազար երկու հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամ ապառք,, ինչպես նաև՝ հողի հարկի գումար՝ 32 015 /երեսուներկու հազար տասնհինգ/ ՀՀ դրամ ապառք, որը հաշվարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 224-րդ, 225-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. Քաղաքացի Անդրանիկ Վոլոդյայի Սիրեկանյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425004000/ գանձել 213 275/երկու հարյուր տասներեք հազար երկու յոթանասունհինգ/ ՀՀ դրամ վճարման ենթակա անշարժ գույքի հարկի գումար:
2.Քաղաքացի Անդրանիկ Վոլոդյայի Սիրեկանյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425106037/ գանձել 32 015 /երեսուներկու հազար տասնհինգ/ ՀՀ դրամ վճարման ենթակա հողի հարկի գումար:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ համայնքի ղեկավարը: