Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29․12․2005թ․ թիվ 2387-Ն որոշմամբ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, գ.Արմաշ բնակավայրում գտնվող, 03-019-0034-0002 ծածկագիրը կրող հողամասից 0,17650հա մակերեսով հողատարածք առանձնացնելու և հասցեավորելու․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնքի վարչական տարածքի, գ.Արմաշ բնակավայրում գտնվող, 03-019-0034-0002 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 0,17650հա մակերեսով արդյունաբերական ընդերք օգտագործման և այլ արտադրական օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական հողատարածք, դարձնել առանձին գույքային միավոր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հատակագծի։
2․Առանձնացված 0,17650հա մակերեսով հողատարածքին տրամադրել հասցե՝ համայնք Արարատ, գ.Արմաշ, Հանրապետության փողոց, 1/7 հողամաս /ծածկագիր 03042ZQ2XTNH/:
3․Սույն որոշումից ծագող իրավունքները ենփակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։