Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արարատ համայնք, գյուղ Երասխ, Մ.Մաշտոցի փողոց 7 և գյուղ Երսախ, Մ.Մաշտոցի փողոց 7/3 հասցեները կրող անշարժ գույքերի սեփականատեր Վաչիկ Գերասիմի Թառոյանի դիմումը՝ դրանք միավորելու և հասցե տրամադրելու վերաբերյալ.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացի Վաչիկ Գերասիմի Թառոյանի ընդհանուր բաժնային սեփականությունը հանդիսացող Արարատ համայնք, գյուղ Երասխ, Մ.Մաշտոցի փողոց 7 և գյուղ Երսախ, Մ.Մաշտոցի փողոց 7/3 հասցեները կրող անշարժ գույքերը միավորել և հաշվառել որպես մեկ գույքային միավոր:
2.Հաշվի առնելով, որ հարակից հոմաղասի գործող հասցեն չի ապահովում հասցեների հերթականության պահպանումը և խախտում է հասցեավորման տրամաբանական հաջորդականությունը՝ որոշում եմ փոխել հարակից հողամասի հասցեն՝ Արարատ համայնք, գյուղ Երասխ, Մ.Մաշտոցի փողոց 7/1 հողամաս հասցեից և դարձնել Արարատ համայնք, գյուղ Երասխ, Մ.Մաշտոցի փողոց 7 հողամաս / հասցեի որոշման ծածկագիր՝ 03052JAQUS5A/:
3.Հաշվի առնելով հասցեի եզակիության և որոշակիության սկզբունքը միավորման արդյունքում առաջացած նոր հասցեավորման օբյեկտին տրամադրել` համայնք Արարատ, գյուղ Երասխ, Մ.Մաշտոցի փողոց 7/1 հողամաս / հասցեի որոշման ծածկագիր՝ 03052UANLUDE/:
4.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: