Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. <<Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին>> թիվ 731 –Ն և Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշումների դրույթներով և հաշվի առնելով, որ Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող 0,03105հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 70.7քմ մակերեսով ավտոտնակը, 22.0քմ օժանդակ շինությունները ընդգրկված չէ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում, կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող, ք.Արարատ, Աղբյուր Սերոբի փողոց, 11 հասցեի հարակից մասում գտնվող 0,03105հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 92.7քմ շինությունների նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը
2.Վերը նշված ինքնակամ կառուցված շինությունը ճանաչել օրինական` համաձայն սույն որոշմանը կից, օրինական ճանաչված կառույցի և դրանով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023Z2KAFQ):
3.Օրինական ճանաչված անշարժ գույքին՝ 92.7քմ շինություններին և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,03105հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե ք.Արարատ, Աղբյուր Սերոբի փողոց, 11/36 (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 03011XYKNMQK):
4. 92.7քմ ընդհանուր մակերեսով շինությունները և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,03105հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին` Սամվել Համլետի Սարգսյանին:
5.Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. թիվ 912 –Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն`
ա/ շինությունների օտարման գին սահմանել 92.7քմ x 2844 դրամ = 263 639դրամ
բ/ հողի օտարման գին սահմանել 310.5քմ x 1878 դրամ =583 119դրամ
ընդամենը` 846 758դրամ
6.Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` ընդամենը 26 000 դրամ:
7.Սամվել Համլետի Սարգսյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկը չընդունելու կամ գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
8.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: