Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, ինչպես նաև հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-19062026-03-0100 որոշումը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի ղեկավարի 2026 թվականի ապրիլի 21-ի «ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԽՆԿՈ ԱՊՈՐ ՓՈՂՈՑ 27 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 0413-Ա որոշման նախաբանում, 1-ին կետում և 3-րդ կետում կատարել լրացում.
ա) նախաբանում նշված «(ծնված 19.09.1983թ)» բառից ու թվերից հետո ավելացնել «,համասեփականատեր Գրետա Գարսևանի Խանոյանի համաձայնությունը,» բառակապակցությունը։
բ) որոշման 1-ին և 3-րդ կետերում նշված Արման Սեյրանի Խանոյանի բառակապակցությունից հետո լրացնել «և Գրտա Գարսևանի Խանոյանի» բառակապակցությունը:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: