Այսօր: Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 156
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 0413-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 ապրիլի 2026 թվականի N 0413-Ա

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԽՆԿՈ ԱՊՈՐ ՓՈՂԵՑ 27 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի, Հայաստանի  Հանրապետության  կառավարության, 18.05.2006թ. /Ինքնակամ կառույցների  օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին/   թիվ 912-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Արման Սեյրանի Խանոյանի դիմումը՝ (ծնված 19.09.1983թ.) ինքնակամ կառույցի օրինականացման մասին, ինչպես նաև որակավորում ունեցող անձի կողմից տրված հատակագիծը, ինքնակամ  շինությունների  արտաքին մակերեսների վերաբերյալ  տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2026PQGULL),  հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով  սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Արարատ համայնքի,Արարատ բնակավայրի Խնկո Ապոր 27 հասցեում գտնվող 03-015-0108-0034  ծածկագիրը  կրող բնակելի կառուցապատման հողամասում առկա ինքնակամ կառուցված 48.33քմ արտաքին մակերեսով՝ հասարակական շինությունը (առևտրի սրահ)  համարել օրինական և ճանաչել քաղաքացի Արման Սեյրանի Խանոյանի սեփականության իրավունքը համաձայն որակավորում ունեցող անձի կողմից տրված հատակագծի:                                                                     

2.Որակավորում ունեցող անձի կողմից տրված հատակագծում 1-ին համարով նշված շինության գործառնական նշանակությունը հաշվառել որպես հասարակական շինություն, օգտագործման նպատակը՝ առևտրի սրահ, իսկ քանի որ օրինականացվող հասարակական շինության մակերեսը չի գերազանցում բնակելի կառույցների ընդհանուր մակերեսի 50 տոկոսը և հողամասի չկառուցապատված մակերեսի 30 տոկոսը՝  հողամասի գործառնական նշանակության  փոփոխություն չի կատարվում:

3. Սահմանել, որ Արման Սեյրանի Խանոյանի կողմից ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի 900425101137 հաշվեհամարին  պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված՝ ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար հաշվարկվող  վճարները՝                                                 
   

 ա) առևտրի սրահի օրինականացման համար  48.33 քմ x 2844դրամ = 137 451 դրամ                   
                         

4.Քաղաքացի Արման Սեյրանի Խանոյանի կողմից ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար վճարման ենթակա գումարը սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:                                                                                                         

5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և դրանից ծագող իրավունքները  ենթակա են պետական գրանցման:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner