Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքցիական օրենսգրքի>> 188-րդհոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արարատ համայնք, գյուղ Արարատ բնակավայր, Գ.Նարեկացու փողոց բնակելի տուն 2 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Ռաֆիկ Համլետի Մկրտչյանի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառույցը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի, գյուղ Արարատ բնակավայրի, Գ.Նարեկացու փողոց տուն 2 հասցեում գտնվող, 03-015-0052-0003 ծածկագիրը կրող, քաղաքացի Ռաֆիկ Համլետի Մկրտչյանին սեփականության իրավունքվ պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում առկա, ինքնակամ կառուցված շինությունները (օժանդակ շինություն՝ 108.24քմ, և պարիսպ 4.76քմ) ճանաչել օրինական ( (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2026RLSNFJ):
2. Առաջարկել քաղաքացիներին՝ կատարել վճարներ` ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման II գլխի 13-րդ և 16-րդ կետով սահմանված արժեքների համաձայն`
ա/ օժանդակ շինոիթյան օրինականացման գին սահմանել՝ 108.24.քմ x 854 դրամ = 92 437դրամ
բ/պարսպի օրինականացման գին սահմանել՝ 4.76քմ x854դրամ =4065դրամ
ընդամենը՝ 96 502դրամ
3. Օրինականացման համար սահմանված վճարը 60օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: