Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ և 66-րդ հոդվածի 4-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 14-ի <<Համայնքային սեփականություն հանդիսացող վարձակալությամբ տրամադրված 0.00348հա մակերեսով հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով օտարելու մասին>> թիվ 41-Ա որոշումը, ինչպես նաև քաղաքացի Շահեն Գրիգորյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Վարձակալության իրավունքով քաղաքացի Շահեն Գրիգորյանին պատկանող 0.00348հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը՝ ուղղակի վաճառքի կարգով, գնման նախապատվության իրավունքով օտարել նրան:
2.Հողամասի օտարման գին սահմանել 105 000 ՀՀ դրամ:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: