Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ, 66-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով և հիմք ընդունելով քաղաքացի Համլետ Վոլոդյայի Սամսոնյանի դիմումը՝ իրեն վարձակալության իրավունքով տրամադրված 0.00365 հեկտար մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի ավտոտնակի կառուցման համար տրամադրված 03-002-0015-0049 կադաստրային ծածկագիրը կրող հողամասը իրեն օտարելու մասին,Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1.Քաղաքացի՝ Համլետ Վոլոդյայի Սամսոնյանին վարձակալության իրավունքով տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող,Արարատ համայնքի Արարատ քաղաքի Շահումյան 45 շենքի հարակից մասում գտնվող 03-002-0015-0049 կադաստրային ծածկագիրը կրող, 0.00365 հեկտար մակերեսով ավտոտնակի կառուցման համար տրամադրված բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան: 2.Հողամասի օտարման գին սահմանել -------- ՀՀ դրամ 1քմ-ի համար: |