Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 252-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 03․08․2017թ․ «Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի եվ փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և /կամ/ վերադարձի կարգը սահմանելու մասին» N 920-Ն որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով <<Ա-Զ Սերվիզ>> ՍՊ ընկերության տնօրեն Անդրեաս Բրամայերի դիմումը. Որոշում եմ՝
1. <<Ա-Զ Սերվիզ>> ՍՊ ընկերությանը պատկանող 001AZ68 համարանիշի NISSAN X-TERRA 4.0 մակնիշի փոխադրամիջոցի գույքահարկի չափից ավելի վճարված գումարը 50314 /հիսուն հազար երեք հարյուր տասնչորս / ՀՀ դրամ՝ վերադարձնել <<Ա-Զ Սերվիզ>> ՍՊ ընկերության 1510094808408000 հաշվեհամարին։
2․Ֆինանսատնտեսագիտական բաժնին՝ փոխանցումը կատարել Արարատի համայնքապետարանի 900425005593 հաշվեհամարից։