Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1485-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1759-Ն որոշումով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով՝ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է` 1․ Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի «Արարատ համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքները, աշխատակիցների քանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը 2026 թվականի համար հաստատելու մասին» N 123-Ա որոշման Հավելված 1-ից Հավելված 11-ում կատարել փոփոխություններ և լրացումներ։ 2․ Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի ««Արարատ համայնքի Ավշար գյուղի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության նոր խմբագրությամբ կանոնադրությունը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 141-Ա որոշման Հավելված 2-ում կատարել փոփոխություններ և լրացումներ։ 3․ Ուժը կորցրած ճանաչել Արարատ համայնքի ավագանու 2026 թվականի հունիսի 19-ի ««Արարատ համայնքի Արարատ գյուղի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում ութերորդ և «Արարատ համայնքի Զանգակատուն գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում երկրորդ խմբեր բացելու և Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N 123-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 75-Ա որոշումը։ 4․ Հաստատել Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի Նոյեմբերի 14-ի N 123-Ա որոշման փոփոխված 1-ից 11-րդ հավելվածները և Արարատ համակնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի N 75-Ա որոշման փոփոխված 2-րդ հավելվածը։ |