Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով, հիմք ընդունելով 2005 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1822՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ պայմանագրը, 2024 թվականին կնքված թիվ 416 գրանցամատյանով գրանցված ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ և հաշի առնելով, «ԱՐԱՐԱՏ--ՃԱՆՇԻՆ» ՍՊ ընկերության դիմումը, ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Պայմանագրի 1-ին գլխի 1-ին կետում նշված՝ «10 հա» բառակապակցությունը փոխարինել «7.7098հա և 1.6154հա» բառակապակցությամբ և այսուհետ 1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Սույն պայմանագրին համապատասխան՝ վարձատուն մրցույթում հաղթող ճանաչված անձին՝ վարձակալին, համապատասխան վարձավճարի դիմաց, նրա տիրապետմանը, օգտագործմանն է տրամադրում մարզի վարչական սահմանում գտնվող 7.7098հա և 1.6154հա մակերեսներ ունեցող հողամասերը, որից․․․ »։
2. Պայմանագրի 3-րդ գլխի 5-րդ կետում նշված «25000 (քսանհինգ հազար)» բառակապակցությունը փոխարինել «20670 (քսան հազար վեց հարյուր յոթանասուն) և 4331 (չորս հազար երեք հարյուր երեսունմեկ) ՀՀ դրամ » բառակապակցությամբ և այսուհետ 5-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային զուտ եկամտի108.7 տոկոսը, որը 20670 (քսան հազար վեց հարյուր յոթանասուն) և 4331 (չորս հազար երեք հարյուր երեսունմեկ հհ դրամ է»։
3. Սույն համաձայնագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: