Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Ավշար բնակավայրում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ ծածկագիր 03-013-0561-0081 գյուղատնտեսական արոտավայրը բաժանել երկու գույքային միավորի.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Ավշար բնակավայրում գտնվող, 03-013-0561-0081 ծածկագիրը կրող 10․00000 հա մակերեսով հողամասը բաժանել 2 միավորի՝ առանձնացվող մաս մեկ 5․64301հա մակերեսով առանձնացվող մաս երկու 4․35699հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: