Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրնականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Արարատ համայնք, գյուղ Արարատ բնակավայր, Ա.Գրիբոյեդովի փողոց 89/2 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Հայկ Կարենի Մելքոնյանի դիմումը ինքնակամ կառուցված շինության օրինականացման մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառույցը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Արարատ համայնքի, գյուղ Արարատ բնակավայրի, Ա.Գրիբոյեդովի փողոց 89/2 հասցեում գտնվող, 03-015-0022-0047 ծածկագիրը կրող, քաղաքացի Հայկ Կարենի Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակութկան , արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասում առկա ինքնակամ կառուցված 77.72քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական:
2. Առաջարկել քաղաքացուն՝ կատարել վճարներ ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման II գլխի 18-րդ կետով սահմանված արժեքների համաձայն.
ա/ավտոտնակի օտարման գին սահմանել 77.72 քմ x 2133դրամ=165 777 դրամ
3. Հայկ Կարենի Մելքոնյանի կողմից ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար վճարման ենթակա գումարը սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: