Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 606-րդ, 608-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 14-ի « «ՇԻՆ ՏՐԱՎԵՐՏԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանքարդյունահանության նպատակով հողամաս տրամադրելու մասին» թիվ 44-Ա որոշումը, Արարատ համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 21-ի «Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող,արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի համար տարեկան վարձավճարի չափը սահմանելու մասին» թիվ 49 որոշումը և հաշվի առնելով Ընկերության դիմումը, դիմումին կից ներկայացված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 19 փետրվարի 2025 թվականի N L-764 լեռնահատկացման ակտը, N ՇԱԹ-29/764 օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնքի ք․ Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-002-0683-0025 կադաստրային ծածկագիրը կրող, 1․68356 հա մակերեսով, համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողատարածքը մինչև 2044 թվականի փետրվարի 19-ը վարձակալությամբ տրամադրել «ՇԻՆ ՏՐԱՎԵՐՏԻՆ» ՍՊ ընկերությանը՝ հանքարդյունահանման և ընդերքօգտագործման նպատակով։
2.Արարատ համայնքի ք․ Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-002-0683-0025 կադաստրային ծածկագիրը կրող հողամասի տարեկան վարձավճար սահմանել 1․265․000 (մեկ միլիոն երկու հարյուր վաթսունհինգ հազար ) ՀՀ դրամ։