Ղեկավարվելով ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև ՀՀ Կառավարության 18.05.2006թ. <<Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին>> թիվ 731 –Ն և ՀՀ Կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին>> 912- Ն որոշումների դրույթներով և հաշվի առնելով, որ Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող 0,00364 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 9.9 քմ ընդհանուր մակերեսով հասարակական շինությունը ընդգրկված չէ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում, կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ՀՀ <<Հողային օրենսգրիքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
1.Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող ք.Արարատ Ա.Խանջյան փողոց 30 շենքի հարակից տարածքում 0,00364 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 9.9 քմ ընդհանուր մակերեսով հասարակական շինության (առևտրի սրահ) նկատմամբ ճանաչել Արարատի համայնքի սեփականության իրավունքը:
2. Վերը նշված ինքնակամ կառուցված առևտրի սրահը ճանաչել օրինական` համաձայն սույն որոշմանը կից, օրինական ճանաչված կառույցի և դրանով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023DB9BEQ):
3. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912 –Ն որոշման 3-րդ կետի համաձայն, ելնելով անհրաժեշտությունից, կառույցով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի գործառնական նշանակությունը համարել փոխված` բնակելի կառուցապատման հողամասից հասարակականի:
4.Օրինական ճանաչված անշարժ գույքին` 9.9 քմ ընդհանուր մակերեսով առևտրի սրահին և դրանով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,00364 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե Արարատ համայնք, ք.Արարատ, Խանջյան փողոց 30/3 շինություն(հասցեի տրամադրման ծածկագիր՝ 03011GENLNQ3):
5. 9.9 քմ մակերեսով առևտրի սրահը և դրանով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,00364 հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին` Գրիգոր Վարդգեսի Անդրեասյանին:
6. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912 -Ն որոշման 33.1 կետի համաձայն համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող հասարակական նշանակության ինքնակամ կառույցի սպասարկման և պահպանման համար կադաստրային արժեքով օտարվող հողամասի առավելագույն չափ սահմանել ինքնակամ կառույցով զբաղեցրած տարածքի մակերեսի կրկնակին՝ 19.8 քմ, իսկ նույն որոշման 33.2 կետի համաձայն 33.1-ին կետով սահմանված հողամասի առավելագույն մակերեսի չափից ավելի հողամասի տրամադրման դեպքում ավելի մակերեսով հողամասի /16.6 քմ/ գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքի եռապատիկի չափով:
7. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912 –Ն որոշման 4-րդ, 35-րդ, 33.1 և 33.2 կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն`
ա/ շինության օտարման գին սահմանել 9.9քմ x 12 798 դրամ=126 701 դրամ
բ/ կադաստրային արժեքով օտարվող հողի օտարման գին սահմանել 19.8 քմ x 1878 դրամ =37 185 դրամ
գ/ կադաստրային արժեքի եռապատիկի չափով օտարվող հողի օտարման գին սահմանել 16.6 քմ x 5 634 դրամ =93 525 դրամ ընդամենը` 257 411 դրամ
8. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` ընդամենը 26 000 դրամ:
9. Գրիգոր Վարդգեսի Անդրեասյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկը չընդունելու կամ գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
10. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: