Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանարպետության Կառավարության 30.10.2006թ. թիվ 1855-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188 հոդվածով և հաշվի առնելով Արարատ համայնք, ք. Արարատ Շահումյան փողոց 24 հասցեում բազմաբնակարան շենքի 1 գրասենյակի սեփականատեր Գրիգոր Ասքանազի Ավետիսյանի դիմումը, ինչպես նաև հիմք ընդունելով ինքնակամ կառուցված շինությունների տեխնիկական վիճակի մասին դրական եզրակացությունը և հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքերը և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատի մարզ, Արարատ համայնք, ք.Արարատ, Շահումյան փողոց 24 շենք, 1 հասցեն կրող, քաղաքացի Գրիգոր Ասքանազի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող գրասենյակին կից, շենքի ծավալից դուրս ինքնակամ իրականացված 6.2քմ մակերեսով աստիճանահարթակը ճանաչել օրինական՝ (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023J6DX5P) Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2002թ. թիվ 912-Ն որոշման 32-րդ կետի՝
ա)ենթակետով սահմանված արժեքների վճարումով 6.2քմ x427դրամ=2 648դրամ
2.Արարատի մարզ, Արարատ համայնք, ք.Արարատ, Շահումյան փողոց 24 հասցեն կրող բազմաբնակարան շենքի և շենքին կցակառույց իրականացված շինության զբաղեցրած 6․2քմ մակերեսով հողատարածքը՝ անհատույց փոխանցել շենքի բնակելի և /կամ/ ոչ բնակելի տարածքների սեփականատերերին՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով:
3.Սույն որոշման 1-ին, կետով սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշման նշված կետերը համարել ուժը կորցրած:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: