01.01.2026թ. դրությամբ Արամ Պողոսի Մկոյանը / ՀԾՀ՝ 2514950600, գ.Արարատ, Ռ.Վարդանյան փող․, տուն 32/ համայնքային բյուջեի նկատմամբ փոխադրամիջոցների /MERCEDES-BENZ CLS 350 մակնիշ, հաշվառման համարանիշ՝ 44LL777/ գույքահարկի մասով ունի՝ 377 106/ երեք հարյուր յոթանասունյոթ հազար հարյուր վեց/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 311 750 /երեք հարյուր տասնմեկ հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 65 356/վաթսունհինգ հազար երեք հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ և / OPEL ASTRA 1.6 մակնիշի, հաշվառման համարանիշ՝35XT014/ գույքահարկի մասով ունի՝ 63.921/վաթսուներեք հազար ինը հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 50 500 /հիսուն հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 13 421/տասներեք հազար չորս հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ, որոնք հաշվարկվել են օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 239-րդ, 240-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. Արամ Պողոսի Մկոյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425105021/ գանձել377 106/ երեք հարյուր յոթանասունյոթ հազար հարյուր վեց/ ՀՀ դրամ և 63.921/վաթսուներեք հազար ինը հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ վճարման ենթակա փոխադրամիջոցների գույքահարկի գումար:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ համայնքի ղեկավարը: