Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ,15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Տարոն Եղիազարյանի դիմումը, համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել քաղաքացի՝ Տարոն Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնքի գ․Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-015-0205-0005 կադաստրային ծածկագիրը կրող 1․05638 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոփոխել՝գյուղատնտեսական արտադրական հողատեսքի՝ անասնապահական տենտեսություն կառուցելու համար: 2.Վերոնշյալ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային նշանակությամբ իրավունքը պետական գրանցում ստանալու պահից: |