Այսօր: Ուրբաթ, 3 Հուլիսի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 405
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 0672-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հուլիսի 2026 թվականի N 0672-Ա

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԱՃՈՒՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջով,առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի «Պետական և համայնքային գույքի օտարման և պետական գույքի վարձակալությամբ (բացառությամբ հողամասերի վարձակալության)տրամադրման նպատակով էլեկտրոնային աճուրդի անցկացման կարգը հաստատելու մասին» N1667-Ն որոշմամբ,հիմք ընդունելով Արարատ համայնքի ավագանու 2026 թվականի ապրիլի 10-ի թիվ 3 հերթական նիստի «Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող ավտոմեքենաները վերագնահատված արժեքով էլեկտրոնային աճուրդի ներկայացնելու վերաբերյալ» N 053-Ա որոշումը, որոշում եմ՝

1.2026 թվականի հուլիսի 24-ին ժամը 10:00-ին ներկայացնել աճուրդի՝ Արարատ համայնքի  սեփականություն հանդիսացող հետևյալ ավտոմեքենաները՝
 1.«CHEVROLET NIVA 212300-55» մակնիշի պետհամարանիշ՝ 024 СМ 61
 2.«NISSAN SUNNY 1.5» մակնիշի պետհամարանիշ՝ 025 СМ 61
 3.«VAZ 21214-120-40» մակնիշի պետհամարանիշ՝377 СN 61 
 4.«VAZ21214» մակնիշի պետհամարանիշ՝ 020 CM 61 
 5.«VAZ21214-126-20» մակնիշի պետհամարանիշ՝075 DF 61 
 6.«NISSAN SENTRA 1.8» մակնիշի պետհամարանիշ՝ 073 CN 61 
 7.«ԳԱԶ-3102-801» մակնիշի պետհամարանիշ՝ 023 CM 61
 8.«ԳԱԶ-3102-583» մակնիշի պետհամարանիշ՝ 391 CS 61 
2.Ավտոմեքենաների ուսումնասիրության համար սահմանել ժամանակահատված՝ յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրերին ժամը 14:00-ից մինչև 17:00-ն,գտնվելու վայրը՝ Արարատ քաղաքի Շահումյան 65 հասցեում գտնվող «Արարատ համայնքի կոմունալ ծառայություն» ԲՀ-ի տարածքում:
3.Օրենքով սահմանված կարգով իրականացնել աճուրդային գործընթացը:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner