Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 261
 

Զեկ. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ 3․1 ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արարատ համայնքի սեփականությանն է փոխանցվել ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի գ․Ավշար բնակավայրի Շիրազի փողոց 1/1 և Շիրազի փողոց 2 հասցեներում գտնվող անշարժ գույքերը։ Նշված անշարժ գույքերը վարձակալության իրավունքով տրամադրված են «Արարատ» ջրօգտագործողների ընկերությանը։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով, որ վարձակալության հանձնված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ վարձակալության պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար և հիմք ընդունելով «Արարատ» ջրօգտագործողների ընկերության տնօրենի գրությունը․ Արարատ համայնքի ավագանին որոշում է

1․ Ընդունել ի գիտություն 18․08․2023 թվականի թիվ 3501 և 3502 անշարժ գույքի վարձակալության գործող պայմանագրերը։
2․ Մինչև 2029 թվականի դեկտեմբերի 20-ը երկարաձգել 18․08․2023 թվականի թիվ 3501 և 3502 անշարժ գույքի վարձակալության պայմանագրերի ժամկետները։
3․18․08․2023 թվականի թիվ 3501 և 3502 անշարժ գույքի վարձակալության պայմանագրերի 3․1 կետում կատարել փոփոխություն՝ հանելով «ներառյալ հարկը» բառակապակցությունը․
1) թիվ 3501 պայմանագրի 3․1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3․1 Վարձավճարի չափը կազմում է ամսեկան 115000 / մեկ հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ, որը վարձակալը պարտավոր է փոխանցել վարձատուի հաշվին մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20 /քսանը/»։
2) թիվ 3502 պայմանագրի 3․1 կետը հետևյալ խմբագրությամբ․
«3․1 Վարձավճարի չափը կազմում է ամսեկան  445000 /չորս հարյուր քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ, որը վարձակալը պարտավոր է փոխանցել վարձատուի հաշվին մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20 /քսանը/»։
4․Համայնքի ղեկավարին՝ «Արարատ» ջրօգտագործողների ընկերության հետ կնքել համաձայնագրեր 18․08․2023 թվականի թիվ 3501 և 3502 անշարժ գույքի վարձակալության պայմանագրերի ժամկետները երկարաձգելու և 3․1  կետում համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ՝ վարձակալության պայմանագրերի մյուս պայմանները թողնելով անփոփոխ։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԵՎԻԿ ԴԱԴԱՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner