Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ կառուցվող բազմաբնակարան շենքերում բնակարաններին և ոչ բնակելի շինություններին, սահմանված կարգով հաստատված նախագծերի հիման վրա, տրվում են նախնական հասցեներ, որոնք էլ գույքային իրավունքների պետական գրանցման ժամանակ գրանցվում են որպես բնակարանների հասցեներ, իսկ քանի որ Խանջյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքը շահագործման է հանձնվել 1940-ական թվականներին և շենքի բոլոր բնակելի և ոչ բնակելի տարածքներին տրվել են նախնական հասցեներ և հիմք ընդունելով հասցեների եզակիության սկզբունքը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Արարատ համայնք, Արարատ քաղաքի անշարժ գույքի հասցեավորումը կանոնակարգելու նպատակով, քաղաք Արարատ, Խանջյան փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի թիվ 6 բնակարանին տրամադրել հասցե՝ համայնք Արարատ, քաղաք Արարատ, Խանջյան փողոց, 10 շենք, բնակարան 6 / ծածկագիր՝ 03011RU4VWKU/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: