Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188 հոդվածով հաշվի առնելով Արարատի մարզի Արարատ համայնք, ք. Արարատ, Ս.Շահումյան փողոց 49 հասցեի բազմաբնակարան շենքի 2 բնակարանի սեփականատեր Արսեն Զավենի Կարապետյանի դիմումը, ինչպես նաև հիմք ընդունելով ինքնակամ կառուցված շինության տեխնիկական վիճակի մասին դրական եզրակացությունը և հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքերը և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, Արարատ համայնք, ք.Արարատ, Ս.Շահումյան փողոց 49 շենք, բնակարան 2 հասցեն կրող, քաղաքացի Արսեն Զավենի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանին կից, շենքի ծավալից դուրս ինքնակամ իրականացված 38.68քմ մակերեսով բնակարանը (շինությունը) և դրա արտաքին պատի վրա ինքնակամ բացված ընդհանուր թվով 8 դռան և պատուհանի ձևափոխությունը ճանաչել օրինական՝ (հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագիր 2026ZCMVXJ) Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2002թ. թիվ 912-Ն որոշման 32-րդ կետի ա)ենթակետով սահմանված արժեքների վճարումով.
ա) ինքնակամ կառուցված բնակարանի օրինականացման համար 38.68քմ x 427դրամ=16 516դրամ
բ) ինքնակամ բացված ընդհանուր թվով 8 դռան և պատուհանի օրինականացման համար 8 x 1422դրամ=11 376դրամ
ընդհամենը՝ 27 892
2. Սույն որոշման 1-ին, կետի ա և բ ենթակետերով սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: