Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Արարատ համայնքի ավագանու 2026թ. հունիսի 19-ին կայացած թիվ 5 հերթական նիստի թիվ 077 որոշումը և հաշվի առնելով քաղաքացի Լուսինե Արտուշի Վարդանյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Քաղաքացի Լուսինե Արտուշի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, ՀՀ Արարատ համայնքի Ավշար բնակավայրի կադաստրային քարտեզի 03-013-0413-0003 ծածկագիրը կրող, 0,26 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողատեսքի նպատակային նշանակությունը համարել փոխված գյուղատնտեսականից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրականի՝ պտուղ-բանջարեղենի սառնարանային տնտեսության և սպասարկող օժանդակ շինություն կառուցելու նպատակով:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, գյուղ Ավշար բնակավայր, 17 հողամաս :
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: