Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արարատ համայնք, գյուղ Արարատ, Հ․Շիրազի փողոց 90 և գյուղ Արարատ, Հ․Շիրազի փողոց 90/1 հասցեները կրող անշարժ գույքերի սեփականատեր Լուսիկ Վարդանի Դամլաքյանի դիմումը՝ դրանք միավորելու և հասցե տրամադրելու վերաբերյալ.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Քաղաքացի Լուսիկ Վարդանի Դամլաքյանի սեփականությունը հանդիսացող (կադաստրային ծածկագիր՝ 03-015-0138-003 և 03-015-0138-0032) Արարատ համայնք, գ․Արարատ, Հ․Շիրազի փողոց 90 և գ․Արարատ, Հ․Շիրազի փողոց 90/1 հասցեները կրող անշարժ գույքերը միավորել և հաշվառել որպես մեկ գույքային միավոր:
2.Հաշվի առնելով հասցեի եզակիության և որոշակիության սկզբունքը միավորման արդյունքում առաջացած նոր հասցեավորման օբյեկտին տրամադրել` համայնք Արարատ, գ․ Արարատ, Հ․Շիրազի փողոց, 90 հողոմաս/ հասցեի որոշման ծածկագիր՝ 03022RCB3JBH/:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: