Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Արարատ համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի <<Արարատ համայնքի Արարատ գյուղի Օրբելի եղբայրների փողոց 6 շենքի բնակարան 7 հասցեում գտնվող գույքի նվիրատվության մասին>> թիվ 154-Ա որոշումը՝ Արարատ համայնք, գյուղ Արարատ, Օրբելի եղբայրների փողոց, 6 շենք 7 բնակարանը Արսեն Ռազմիկի Բաբաջանյանի յոթ անձից բաղկացած ընտանիքին նվիրելու մասին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնք, գյուղ Արարատ, Օրբելի եղբայրների փողոց, 6 շենք 7 բնակարանը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով հատկացնել Արսեն Ռազմիկի Բաբաջանյանի /ծնված 08.11.1965թ/ յոթ անձից բաղկացած ընտանիքին՝ ինքը, կինը՝ Անիկ Գուրգենի Բաբաջանյանը, տղան՝ Ռազմիկ Արսենի Բաբաջանյանը, հարսը՝ Նարինե Համլետի Աղազարյանը, թոռները՝ Արսեն Ռազմիկի Բաբաջանյանը, Ալեքս Ռազմիկի Բաբաջանյանը և Անի Ռազմիկի Բաբաջանյան:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: