Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29․12․2005թ․ թիվ 2387-Ն որոշմամբ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, ք.Արարատ բնակավայրում գտնվող, 03-002-0039-0151 ծածկագիրը կրող հողամասից 4․35000հա մակերեսով հողատարածք առանձնացնելու և հասցեավորելու․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնքի վարչական տարածքի, ք.Արարատ բնակավայրում գտնվող, 03-002-0039-0151 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 4․35000հա մակերեսով արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ արդյունաբերական օբյեկտների հողատարածք, դարձնել առանձին գույքային միավոր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հատակագծի։
2․Առանձնացված 4․35000հա մակերեսով հողատարածքին տրամադրել հասցե՝ համայնք Արարատ, ք.Արարատ, 8 հողամաս /ծածկագիր 03999RYM62BM/:
3․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։