01.01.2025թ. դրությամբ Հովհաննես Գրիգորի Մելքոնյանը / ՀԾՀ՝ 3607760306, գ. Արարատ, Խնկո-Ապոր փող․, տուն 37/ համայնքային բյուջեի նկատմամբ փոխադրամիջոցի /MERCEDES-BENZ 420 SEL մակնիշ, հաշվառման համարանիշ՝ 11LS297/ գույքահարկի մասով ունի՝ 692354/վեց հարյուր իննսուներկու հազար երեք հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 537000/հինգ հարյուր երեսունյոթ հազար/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 155354/հարյուր հիսունհինգ հազար երեք հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ, որոնք հաշվարկվել են օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 239-րդ, 240-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. Հովհաննես Գրիգորի Մելքոնյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425105021/ գանձել 692354/վեց հարյուր իննսուներկու հազար երեք հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ վճարման ենթակա փոխադրամիջոցի գույքահարկի գումար:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ համայնքի ղեկավարը: