Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 2-րդ մասով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային վարչության պետի զեկուցագիրը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Արարատի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերում կատարել ծավալուն փոփոխություններ և լրացումներ և այսուհետ պաշտոնի անձնագրերը ամբողջությամբ շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն 1-62 հավելվածների։
2․ Ուժը կորցրած ժանաչել համայնքի ղեկավարի 21․02․2022թ․ «Աշխատակազմի ծառայողների պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 101 որոշմամբ հաստատված 1-57 հավելվածները, 12․01․2023թ․ «Աշխատակազմի ծառայողների պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 0023 որոշմամբ հաստատված 58-59 հավելվածները և 26․12․2024թ․ «Արարատի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 3068-Ա որոշմամբ հաստատված 60-63 հավելվածները։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։