Այսօր: Հինգշաբթի, 12 Փետրվարի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 0139-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2026 թվականի N 0139-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2-րդ կետով և Արարատ համայնքի ղեկավարի 2022թ-ի մայիսի 23-ի թիվ 470 որոշմամբ հաստատված «Համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի աշխատակարգի» 4-րդ կետով, 5-րդ կետով, 5․3 կետով․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Հաստատել համայնքային ծառայության 2026թվականի փետրվարի 13-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր 3․1-9/, զարգացման ծրագրերի, կրթության, սպորտի, մշակույթի․ երիտասարդության և առողջապահության բաժնի առաջատար մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 3․1-18/ և քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտի և կոմունալ ծառայության բաժնի առաջատար մասնագետ /պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 3․1-16/  թափուր պաշտոններ զբաղեցնելու համար համաձայն համակարգչից վերջնական պատահական ընտրված մրցութային հանձնաժողովի հետևյալ կազմը՝

1․1 Ռաֆիկ Թարվերդյան-մարզպետի տեղակալի  օգնական
1․2 Նազենի Թադևոսյան-մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻ հարցերի վարչության գլխավոր մասնագետ
1․3 Արմեն Բաղդասարյան-Արարատ համայնքի ղեկավարի տեղակալ
1․4 Կարեն Մելքոնյան-համայնքի ղեկավարի օգնական
1․5 Սերգո Մինասյան-ավագանու անդամ
1․6 Հովհաննես Նահապետյան-«Արարատ քաղաքի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցիչ
2.Արարատի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի աշխատանքների բնականոն ընթացքը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի  2025թվականի հոկտեմբերի 30-ի N 27-Ն հրամանով սահմանված «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու  համար մրցույթ անցկացնելու կարգ»-ի  այլ դրութների իրականացումն ապահովելու նպատակով մրցույթի անցկացման պատասխանատու նշանակել աշխատակազմի քարտուղար Արթուր Մուսիկյանին և համակարգչային աշխատանքների պատասխանատու նշանակել՝ աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիայի  բաժնի պետ Իլոնա Խաչատուրյանին։

3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner