Այսօր: Երկուշաբթի, 31 Օգոստոսի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1026
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 0854-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 օգոստոսի 2026 թվականի N 0854-Ա

ԱՎՇԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՖԻԴԱՅՈՒ ՓՈՂՂՈՑ 2 ՀԱՍՑԵԻ 0.0987 ՀԱ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի, Հայստանի Հանրապետության կառավարության  29.12.2011 թվականի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով, ինչպես նաև  առաջնորդվելով  Ավշար համայնքի ավագանու 17.03.2017 թվականի թիվ 16-Ա որոշման պահանջներով,   հիմք ընդունելով քաղ. Օնիկ Կոլիկի Գասպարյանի դիմումը   և հաշվի առնելով, որ քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող  բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխությունների, չի փոփոխվում գլխավոր հատակագծով սահմանված կառուցապատման հերթականությունը, հողամասը չի առնչվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ  հոդվածով սահմանված հողամասերին, չի գտնվաում օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբեկտների (գոտիների)  տարածքներում, չի նախատեսված բարձր և բարձրագույն ռիսկայնության և պետական բյուջեի միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ  օբեկտների  կառուցման համար.

Որոշում եմ.

1. Քաղաքացի` Օնիկ Կոլիկի Գասպարյանին` ծնված 30.01.1964թ.  սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի վկայական N 16072021-03-0032), Արարատի մարզի Ավշար համայնքի Ֆիդայու փողոց 2  հասցեում գտնվող 0.0987 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատումից փոխադրել հասարակական կառուցապատման :

2. Սույն որոշման 1-ին կետում նշված փոփոխությունը արտացոլել համայնքի հողային հաշվեկշռում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և դրանից ծագող    իրավունքները  ենթակա են պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner