Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոց 73/2 հասցեում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող /ծածկագիր 03-015-0025-0014/ 0․846 հա մակերեսով արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության պահեստարանների գործառնական նշանակության հողամասը և դրա վրա գտնվող 1054․25 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շինությունները ենթակա են մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով,առաջնորդվելով համայնքի ավագանու կանոնակարգով, Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1.Մրցութային կարգով, ---- տարի ժամկետով տրամադրել վարձակալությամբ Արարատ համայնքի Արարատ գյուղի Գրիբոյեդովի 73/2 հասցեում գտնվող, 0․846 հա մակերեսով ադյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության պահեստարանների գործառնական նշանակության հողամասը և դրա վար գտնվող 1054․25 քառակուսի ընդհանուր մակերեսով շինությունները։ 2.Նշված անշարժ գույքի վարձավճարի տարեկան մեկնարկային գին սահմանել՝ հողամասի համար հողամասի կադաստրային արժեքի երկու տոկոսի չափով՝ 317 800 ՀՀ դրամ, շինությունների վարձավճարի մեկնարկային գին սահմանել ՊիՎիԷմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրամադրված հաշվետվության համաձայն գնահատված արժեքով՝ 480 000 ՀՀ դրամ։ Սահմանել նախավճար մեկնարկային գնի 5 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |