Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետով, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի ««Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N 272-Ա հրամանում լրացումներ կատարելու մասին» N 3161-Ա հրամանով․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հաստատել Արարատի համայքնապետարանի համայնքային ծառայության հետևյալ պաշտոնների անձնագրերը՝
1) Իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ /պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 2․3-15/ համաձայն հավելված 60-ի։
2) քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիայի բաժնի առաջատար մասնագետ /պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 3․1-17/ համաձայն հավելված 61-ի։
3) Զարգացման ծրագրերի, կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժնի առաջատար մասնագետ /պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 3․1-18/ համաձայն հավելված 62-ի։
4) քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիայի բաժնի երկրորդ կարգի մասնագետ /պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 3․3-1/ համաձայն հավելված 63-ի։