Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 13-րդ հոդվածի 2.2 մասով և 19-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 29.08.2006թ. N 12-Ն հրամանով հաստատված համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի օրինակելի աշխատակարգի 8․4-րդ կետով և հաշվի առնելով համակարգչից վերջնական պատահական ընտրված թեկնածուների անունները. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության ատեստավորման հանձնաժողովի հետևյալ կազմը.
1.1 Կարեն Մելքոնյան - /համայնքի ղեկավարի օգնական/
1․2 Լևոն Հովհաննիսյան - /համայնքի ղեկավարի օգնական/
1․3 Հովհաննես Ուրֆալյան-մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻ հարցերի վարչության պետ
1․4 Ռաֆիկ Թարվերդյան-մարզպետի տեղակալի օգնական
1․5 Գայանե Հակոբյան - /ավագանու անդամ/
1․6 Նարինե Շահբազյան - /«Արարատի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն/
2. Արարատի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողների ատեստավորման հանձնաժողովի աշխատանքի տեխնիկական ապահովումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Մուսիկյանին:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: