Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով, ինչպես նաև ավագանու կանոնակարգով համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել օրակարգը հետևյալ քննարկվող հարցերով 1.Արարատ համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 11 հերթական նիստի օրակարգը: 2.Արարատ համայնքի ավագանու 28 հունիսի 2022թվականի թիվ 78 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: 3.Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքը աճուրդով օտարելու ,հողամասերը ուղղակի վաճառքով վաճառելու կամ վարձակալությամբ/կառուցապատման իրավունքով/մրցույթով տրամադրելու, աճուրդային և մրցութային հանձնաժողովի (աճուրդի կազմակերպիչ) գործունեության կանոնակարգը հաստատելու մասին: 4.Արարատ համայնքի ք.Արարատ բնակավայրի Աբովյան 12 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հանրակացարանից սենյակ հատկացնելու մասին: 5.Արարատ համայնքի ավագանու«Արարատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող Արարատ քաղաքի մշակույթի և արվեսի կենտրոն ՀՈԱԿ-ի շենքից և ՕԼԻՄՊՈՍ ամֆիթատրոնի շենքից սենյակներ վարձակալությամբ տրամադրելու մասին»թիվ 6 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: 6.Քաղաքացու սեփականություն հանդիսացող, Արմաշ բնակավայրում գտնվող 03-019-0147-0094 կադաստրային ծածկագիրը կրող 0.07575 հա արոտավայրի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին: 7.Համայնքային սեփականություն հանդիսացող,Արմաշ բնակավայրում գտնվող 03-019-0125-0018 կադաստրային ծածկագիրը կրող 0.3942 հա արդյունաբերության ,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին: 8.Համայնքային սեփականություն հանդիսացող,վարձակալությամբ տրամադրված 0.0020 հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի կարգով օտարելու մասին: 9.Արարատ համայնքի Արարատ քաղաքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0039-0199 կադաստրային ծածկագիրը կրող 0.17457 հա արոտավայրը վարձակալությամբ տրամադրելու մասին: 10.Արարատ համայնքի գ.Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-015-0398-0004 կադաստրային ծածկագիրը կրող 1.41115 հա խոտհարքը վարձակալությամբ տրամադրելու մասին: 11. Տալ համաձայնություն Արարատ համայնքի գ.Սուրենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 03-086-0300-0118 կադաստրային ծածկագիրը կրող 8.308 հա արոտավարը վարձակալությամբ տրամադրելու: 12. Արարատ համայնքի գ.Սուրենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 03-086-0300-0116 կադաստրային ծածկագիրը կրող 2.0479 հա արոտավարը վարձակալությամբ տրամադրելու համաձայնություն տալու մասին: 13.Արարատ համայնքի գ.Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-015-0422-0016 կադաստրային ծածկագիրը կրող 2.89869 հա վարելահողը վարձակալությամբ տրամադրելու համաձայնություն տալու մասին: 14.Արարատ համայնքի գ.Արմաշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-019-0034-0027 կադաստրային ծածկագիրը կրող 0.02016 հա արդունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին: 15.Քաղաքացի Լևիկ Վասակի Միքայելյանի սեփականություն հանդիսացող ավտոտեխսպասարկման տեղամասի հողատարածքի ընդլայնման նպատակով հողատարածք հատկացնելու մասին: 16.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի 2023 թվականի բյուջեի առաջին կիսամյակի կատարման արդյունքների մասին: 17.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի 2023 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման արդյունքների մասին: |