Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-404-Ն օրենքով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2022թվականի հունվարի 19-ի «Արարատի համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 4 որոշման մեջ, 2․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2026 հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2026թվականի ապրիլի 10-ի թիվ 052-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 052-Ա որոշման հավելված 2-ում՝ «աշխատակազմի քարտուղար» բառերը փոխարինել «աշխատակազմի ղեկավար» բառերով։ 3․ Հաստատել Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի փոփոխված կանոնադրությունը։ 4․ Հաստատել Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի փոփոխված հաստիքացուցակը՝ համաձայն հավելված 2-ի։ |