Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնք, քաղաք Արարատ բնակավայրում գտնվող անշարժ գույքը հասցեավորելու.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի վարչական տարածքի, քաղաք Արարատ բնակավայրում <<ԴԻ ԷՍ ԹԱՈՒՆ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, 03-002-0015-0042 կադաստրային ծածկագիրը կրող, 0․48հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, քաղաք Արարատ, Ե․ Չարենցի փողոց, 2/10 առևտրի սրահ /հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 03011ANTTKG2/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: